Մի քանի պայթյուն է որոտացել Խարգ կղզում, որի միջոցով Իրանը մատակարարում է արդյունահանվող նավթի 90 տոկոսը։ Ինչպես հաղորդում Է իրանական Mehr գործակալությունը, հարվածները հասցրել են ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերը:
«Ամերիկա-սիոնիստական թշնամին մի քանի հարված է հասցրել Խարգ կղզուն, ինչի հետևանքով կղզում պայթյուններ են որոտացել», — հայտնում է գործակալությունը։ Հայտնի չէ, թե կոնկրետ որ օբյեկտներն են հարձակման ենթարկվել։
News.am
