Логотип

ԶԼՄ․ Իրանի Խարկ կղզու նավթային օբյեկտներից ոչ մեկը հարվածի չի ենթարկվել

Իրանի Խարկ կղզու բոլոր նավթային օբյեկտները շարունակում են աշխատել, դրանցից ոչ մեկին հարված չի հասցվել: Այս մասին հայտնում է իրանական «ILNA» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են իրանական կղզու վրա։

«Առավոտյան և կեսօրին Խարկ կղզու ուղղությամբ իրականացված հարձակման ընթացքում նավթային օբյեկտներից ոչ մեկին հարված չի հասցվել։ Դրանք բոլորն աշխատում են լիարժեք։ Հարձակում եղել է ռազմական թիրախների և ՀՕՊ-ի վրա», – նշել է գործակալությունը։

Sputnik Արմենիա