Логотип

ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին սպառնացել է տարիներով զրկել նավթից և գազից

Թեհրանը պատրաստ է հարվածներ հասցնել, որոնք դուրս կգան Մերձավոր Արևելքի սահմաններից և ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին տարիներով կզրկեն նավթից ու գազից։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։

«Մենք այնպիսի աշխատանք կկատարենք ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ենթակառուցվածքների հետ, որ նրանք տարիներ շարունակ կզրկվեն տարածաշրջանային նավթից և գազից։ Ամերիկայի տարածաշրջանային դաշնակիցները պետք է իմանան, որ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու համար մենք մինչ օրս շատ զգույշ ենք եղել և թիրախներ ենք ընտրել նմանության հիման վրա (Իրանում հարվածի ենթարկվողների հետ. խմբ.), բայց այսուհետ այս հարցի վերաբերյալ բոլոր նկատառումները հանվում են», – ասվում է հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ում հավելել են, որ եթե ԱՄՆ-ն հատի «կարմիր գծերը», Իրանի պատասխանը դուրս կգա տարածաշրջանի սահմաններից։

Sputnik Արմենիա