Логотип

ԳՆԱՍ ԲԱՐՈՎ ԶՈՐԻ ՀԱՅԿՈՎԻՉ: ԵՎ ՆԵՐԻՐ…

Արցախցիներից շատերը երկար են ապրում։ Ճակատագիրը ժամանակ չխնայեց նաև Զորի Հայկի Բալայանի համար, այն մարդու, որը համադրում էր բազմաթիվ մասնագիտություններ, պաշտոններ, կոչումներ, պարգևներ, որոնք այդուհանդերձ չեն արտահայտել այն ամենը, ինչ արել է հրապարակախոսը, գրողը, քաղաքական և հասարակական գործիչն ի պաշտպանություն ոչ միայն Արցախի կամ Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհի տարբեր անկյուններում սփռված մեր մյուս հայրենակիցների շահերի:

ՆԱ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԷՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԴՐԱ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ ՈՒ ԳՐԵԼ ԱՌՆՎԱԶՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԷՐ ՏՐՎՈՒՄ։ Հնչեղ ձայնով փորձում էր հասցնել հարցի էությունը ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության ուղեղին, երբ 1988 թվականի փետրվարին Սիլվա Կապուտիկյանի հետ միասին Կրեմլում հանդիպեց Գորբաչովի հետ։ Ապագա Նոբելյան մրցանակակիրը հանդիպման ժամանակ ընդամենը մատնանշեց Բաքվում ապրող հայերի ճակատագիրը, փաստացի քըսի տվեց ադրբեջանցիների ագրեսիվ հատվածին հայերի վրա։ Արդյունքում հաշված օրերի ընթացքում տեղի ունեցավ հայերի ջարդը Սումգայիթում, իսկ դրա մասշտաբներն ու զոհերի թիվը ոչ ոք չհաշվեց, և երբեք դա չեն էլ անի, քանզի, ինչպես գրել է Տյուտչևը.

Եվ կրկին ճիշտ է խրախճող դահիճը,

Իսկ զոհերը՝ …մատնված չարախոսության։

Բայց մի կողմ թողնենք մեծ բանաստեղծ Տյուտչևին և վերադառնանք մեր ներկա օր՝ կյանքի ուղին ավարտած մարդկանց հողին հանձնելու թեմային: Զորի Հայկովիչի մահվան մասին առաջին հաղորդագրության հայտնվելուն պես ինձ հետաքրքրեց իշխանությունների արձագանքը։ Վերջը, ինչպես ասում են ռուսները, գործի պսակն է։ Եվ երբ մարդը հեռանում է, նրան մատուցվում է համապատասխան հարգանքի տուրք։ Եթե, իհարկե, այդ մարդու անունը Զորի Բալայան չէ, իսկ ղեկին ազերասերներ ու թուրքապաշտներ չեն կանգնած՝ ի դեմս իշխող ուժերի։

Բոլոր հայերին հայտնի է, որ հուղարկավորության ամենապատվավոր վայրը Կոմիտասի պուրակն է, որտեղ հանգչում են ոչ միայն հայրենի, այլև համաշխարհային տրամաչափի մարդկանց աճյունները։ Նրանց, ում շնորհիվ մեզ ճանաչում և հիշում են մոլորակի վրա մեր հարևանները:

Չեմ խորանա մեր էլիտայի անունների մեջ, բայց կարծում եմ, որ Զորի Բալայանն իր բազմակողմանի գործունեությամբ պետք է հանչեր հենց այդ այգում, որն, ի դեպ, գտնվում է քաղաքի հնագույն գերեզմանատան տեղում։ Եվ ի՞նչ է ստացվում արդյունքում։

Ոչինչ: Որքանով տեղյակ եմ, Զ.Բալայանի մահվան կապակցությամբ որևէ քայլ իշխանությունների կողմից չի ձեռնարկվել։ Թաղման ոչ մի հանձնաժողով չեն ստեղծել, Ղարաբաղյան շարժման դասական գործչի վախճանի մասին պաշտոնական ծանուցում իշխանությունների կողմից չի եղել։ Ասենք, և ո՞նց դա լիներ, եթե գործող վարչապետը հրաժարվել է Արցախի հետ կապված ամենից։ Իսկ Հայաստանի Հանրապետություն կոչվող երկրի ազգաբնակչությունը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ուր են տանում մեզ «համաշխարհային ժողովրդավարության տիտանները»։ Ուրիշ էլ ի՞նչ գին եք կամենում վճարել, որպեսզի հասկանաք, թե ում եք դրել ձեր գլխին 2018 թվականին: Ախր վճարելու էլ արդեն ոչինչ գործնականում չկա…

… Զորի Հայկովիչն իր կյանքում շատ բան արեց բոլոր հայերի համար։ Եվ մահացավ Զատկի օրը, հենց այս պատմական պահին, որպեսզի հանրապետության բնակչությունը (իշխանությունների արձագանքը տեսնելով) ևս մեկ անգամ գիտակցի, թե ուր ենք մենք բոլորս գլորվել և էլ ուր կարող ենք գահավիժել «սրանց» օրոք։

Նա հեռացավ, որպեսզի մնա մեզ հետ: Որպեսզի վերափոխի մոլորյալներին և աջակցի նրանց, ովքեր հավատում են, որ Ղարաբաղյան շարժումն ապարդյուն չէր:

Գնաս բարով և ներիր նրանց, ովքեր հավատում են վաղվա օրվան և հույս ունեն, որ այն կարող է փոխվել դեպի լավը: