Логотип

Իրանը Կատարի միջոցով հայտնել է, որ Պարսից ծոցի երկրները կընկղմվեն խավարի մեջ, եթե Թրամփը կատարի իր սպառնալիքը

Եթե ԱՄՆ-ը կատարի Իրանի էլեկտրաէներգետիկ ցանցին հարվածելու Թրամփի սպառնալիքը, Թեհրանը Պարսից ծոցի երկրները, դրանց թվում՝ Սաուդյան Արաբիան, կընկղմի խավարի մեջ, Reuters-ին հայտնել է աղբյուրը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքից հետո, ըստ որի «մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա»։

Ըստ գործակալության՝ այդ սպառնալիքը Վաշինգտոնին փոխանցվել է Կատարի միջոցով։

Թրամփն Իրանին ժամանակ է տվել մինչև Վաշինգտոնի ժամանակով 20:00-ը և Թեհրանին՝ մինչև ժամը 3:30-ը, որպեսզի դադարեցնի Հորմուզի նեղուցի շրջափակումը, հակառակ դեպքում ԱՄՆ-ը կկործանի Իրանի բոլոր կամուրջներն ու էլեկտրակայանները։

Իր հերթին, Իրանը հայտարարել է, որ պատասխան միջոցներ կձեռնարկի Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակիցների դեմ, որոնց անապատային քաղաքներն առանց էլեկտրաէներգիայի և ջրի անմարդաբնակ կդառնան, ընդգծել է գործակալությունը։

Վերջնաժամկետին մնացել է ընդամենը մի քանի ժամ, երբ իրանցի բարձրաստիճան աղբյուրը հայտարարել է, որ Թեհրանը դեռևս հրաժարվում է վերաբացել նեղուցը՝ առանց ամեիրիկյան կողմի զիջումների, որոնք դեռևս չեն արվել։

Բանակցություններում գլխավոր միջնորդ Պակիստանը դեռևս ուղերձներ էր փոխանցում, սակայն Վաշինգտոնը չի փոխել իր տոնը, նշել է աղբյուրը։

News.am