Логотип

2025 թվականին Հայաստանից օդային տրանսպորտով մեկնած քաղաքացիների թիվը կրկին ավելի շատ է եղել, քան է ժամանածների թիվը

2025 թվականի հունվարից մինչև նոյեմբեր Հայաստանի երկու («Զվարթնոց» և «Շիրակ») օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 5 միլիոն 308 հազար 136 մարդ։

«Զվարթնոց» օդանավակայանում այդ ժամանակահատվածում ուղևորահոսքը կազմել է 5 միլիոն 180 հազար 864 մարդ (2 միլիոն 582 հազար 999 ժամանում, 2 միլիոն 597 հազար 865 մեկնում)։ «Շիրակ» օդանավակայանում նույն ցուցանիշը կազմել է 127 հազար 272 (63 հազար 989 ժամանում, 63 հազար 283 մեկնում)։

Այս ժամանակահատվածում օդային տրանսպորտով Հայաստան է ժամանել ընդհանուր առմամբ 2 միլիոն 646 հազրա 988 մարդ, իսկ մեկնել է 2 միլիոն 661 հազար 148 մարդ։

Դա նշանակում է, որ 14 հազար 160-ով ավելի մարդ է մեկնել, քան ժամանել է։

2024 թվականին մեկնողների օգտին մնացորդը գերազանցել է 21 հազար մարդը։

News.am