ԱՄՆ-ն և Իսրայելը հատել են Իրանի նկատմամբ իրավական, բարոյական և հումանիտար սահմանները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին:
«Այս դաժան պատերազմի վերջին 39 օրերի ընթացքում ԱՄՆ-ն և Իսրայելը հատել են իրավական, բարոյական և հումանիտար բոլոր սահմանները: Հրադադարն ԱՄՆ-ին պետք է վերախմբավորելու և Իրանի դեմ հանցագործությունների շարունակմանը նախապատրաստվելու համար»,– ասել է նա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում:
Նրա խոսքով` հռետորաբանությունը, ինչպիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է օգտագործել իրանական քաղաքակրթության ոչնչացման մասին խոսելիս, անթույլատրելի է ցանկացած առաջնորդի համար, մենք համաչափ միջոցներ կձեռնարկենք։
«Չինաստանն ու Ռուսաստանը փաստացի թույլ չտվեցին, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն օգտագործվի որպես ագրեսիայի լեգիտիմացման գործիք` այդպիսով վճռականորեն դիրքավորվելով պատմության ճիշտ կողմում»,– ընդգծել է Իրավանին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իրանական քաղաքակրթությունն այսօր կարող է անվերադարձ դադարեցնել իր գոյությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ չէր ցանկանա դա:
Sputnik Արմենիա
