Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը Axios-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացվել է Պակիստանի առաջարկի մասին, և պատասխանը շուտով կլինի։
Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել էր երկու շաբաթով հետաձգել Իրանի համար սահմանված ժամկետը։
Նա միաժամանակ խնդրել էր Իրանին նույն ժամանակահատվածով բացել Հորմուզի նեղուցը։
Շարիֆի հայտարարությունը հնչել է Թրամփի կողմից Իրանի ենթակառուցվածքների դեմ գործարքի կամ լայնածավալ ռմբակոծությունների մեկնարկի ժամկետի լրանալուց հինգ ժամ առաջ։
Պակիստանը վերջին մի քանի շաբաթների ընթացքում եղել է ԱՄՆ-ի և Իրանի միջև գլխավոր միջնորդը։
Ինչպես հաղորդել է Axios-ը, վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում առաջընթաց է գրանցվել։ Այդ առաջարկը կարող է երկու կողմերին էլ ստիպել ժամանակավորապես հետաձգել բանակցությունները։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Թեհրանը «դրականորեն քննարկում է» Պակիստանի առաջարկը։
News.am
