Логотип

Հրադադարի մասին Թրամփի հայտարարությունը կտրուկ արժեզրկել է ռուսական նավթագազային ընկերությունների բաժնետոմսերը

Ռուսական նավթագազային ընկերությունների բաժնետոմսերը սկսել են կտրուկ անկում ապրել ապրիլի 8-ի առևտրի բացման ժամանակ։ Անկումը պայմանավորված է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ հրադադարի հայտարարությամբ, գրում է «Կոմերսանտը»։

Երևանի ժամանակով 09:54-ի դրությամբ Մոսկվայի բորսայում «Ռոսնեֆտի» բաժնետոմսերն արժեզրկվել են ավելի քան 5%-ով՝ հասնելով 453 ռուբլու։ «Տատնեֆտի» գնանշումները նվազել են մինչև 627 ռուբլի (-4,5%), «Բաշնեֆտինը»՝ 996 ռուբլի (-3,96%)։ «Սուրգուտնեֆտեգազի» արտոնյալ բաժնետոմսերի գինը կազմել է 41,43 ռուբլի (-2,09%), «ՆՈՎԱՏԷԿ»-ինը՝ 1,25 հազար ռուբլի (-2,9%), իսկ «Գազպրոմինը»՝ 131,4 ռուբլի (-1,36%)։

Brent տեսակի նավթն առաջինն է արձագանքել հրադադարի հայտարարությանը։ ICE բորսայում մայիսյան ֆյուչերսները նվազել են 16%-ով՝ մեկ բարելի համար հասնելով 91.70 դոլարի։

News.am