Ահա, թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook–ի իր էջում արված հայտարարությանը։
«Դա օրինակ վարչապետի՞ խոսույթ է, ժողովուրդ»,– հավելել է նա։
Նշենք, որ այսօր վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտարարել էր. «Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ գորդորում է չվախենալ։ Ախր ո՞նց չվախենամ, վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»։
News.am
