Логотип

Հորմուզի նեղուցում վերսկսվել է նավերի շարժը

Հորմուզի նեղուցում նավերի շարժը վերսկսվել է հրադադարի մասին հայտարարությունից հետո։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է իրական ժամանակում նավերի ընթացքին հետևող առաջատար առցանց ծառայությունը՝ Marine Traffic-ը:

Նշվում է, որ Թրամփի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարությունից հետո Հորմուզի նեղուցում նկատվում են նավագնացության ակտիվության առաջին նշանները:

Հայատարարությունը ներառում է ռազմավարական ջրային այս ուղու ժամանակավոր բացումը՝ բանակցություններ վարելու նպատակով։

«Տարածաշրջանում դեռևս հարյուրավոր նավեր կան, այդ թվում՝ 426 տանկեր, հեղուկացված ածխաջրածնային գազի (LPG) փոխադրման 34 նավ և հեղուկացված բնական գազի (LNG) փոխադրման 19 նավ, որոնցից շատերը նախկինում փաստացի արգելափակվել էին խափանումների պատճառով»,-հայտնում է Marine Traffic-ը:

Ներկա պահին արձանագրվում են նավերի առաջին տեղաշարժերը։ Նեղուցն արդեն հատել են հունական NJ Earth և Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Daytona Beach նավերը:

Միևնույն ժամանակ, աշխարհի խոշորագույն բեռնափոխադրող ընկերություններից մեկը՝ Maersk-ը, հայտարարել է, որ չի վերսկսի ուղերթները Հորմուզի նեղուցով՝ չնայած Թրամփի հայտարարած հրադադարին: Ընկերությունում պարզաբանել են, որ չեն հավատում երթուղու անվտանգության մասին հայտարարություններին ու կշարունակեն զգուշավոր մոտեցում ցուցաբերել:

Sputnik Արմենիա