Логотип

Կրեմլը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի որոշումը

Ռուսաստանը հուսով է, որ մոտ ապագայում Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ շփումներ տեղի կունենան: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք հուսով ենք, որ, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, առաջիկա օրերին տեղի կունենան իրանական և ամերիկյան պատվիրակությունների ուղիղ շփումներ, ինչը թույլ կտա շարունակել խաղաղ քննարկումը, և յուրաքանչյուր կողմ կկարողանա պաշտպանել իր շահերը ոչ թե զինված միջամտության միջոցով, այլ բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է նա լրագրողներին ՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Մոսկվան նաև հույս ունի, որ տեսանելի ապագայում ԱՄՆ ներկայացուցիչներն ավելի շատ հնարավորություններ կունենան մասնակցելու Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին:

Sputnik Արմենիա