Логотип

Նավերի անցումը Հորմուզի նեղուցով դադարեցվել է

Իրանը դադարեցրել է նավերի անցումը Հորմուզի նեղուցով հրադադարի խախտման պատճառով, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ նավերի անցումը ժամանակավորապես դադարեցվել է Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների պատճառով։ Հրադադարի սկսվելուց ի վեր Հորմուզի նեղուցով անցել են երկու նավթատարներ։

News.am