ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 25 մլն դոլարի գրաֆիկական պրոցեսորներ (GPU) ձեռք բերելու վերաբերյալ՝ ԱԲ–ի պետական կենտրոն ստեղծելու համար, որի գործարկումը նախատեսված է 2027 թվականին։
Բացատրական գրության համաձայն՝ նախաձեռնությունն ուղղված է ազգային հաշվողական ենթակառուցվածքը զարգացնելուն և արտասահմանյան տվյալների կենտրոններից կախվածությունը նվազեցնելուն։ Այսօր պետական ծրագրերի համար հաշվողական հզորությունները վարձակալվում են, այդ թվում՝ Amazon Web Services-ից։
Նախատեսվում է նաև մասնագիտացված աջակցության կենտրոնի (զանգերի կենտրոնի) ստեղծում պետական գերատեսչությունների համար՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրման և օգտագործման հարցերով։
Սարքավորումները ձեռք կբերվեն Firebird AI ընկերության միջոցով, որը պրոցեսորները կգնի Nvidia-ից։ Մատակարարի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ Firebird-ը Հայաստանում արդեն իրականացնում է տվյալների կենտրոնի կառուցման նախագիծ և գործընկերային հարաբերություններ ունի Nvidia-ի հետ։
Firebird AI-ը, որը հիմնադրվել է Հայաստանի և Սփյուռքի ձեռնարկատերերի կողմից՝ Nvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի մասնակցությամբ, նախագծում մոտ 500 մլն դոլար կներդնի։
Հայաստանում զուգահեռ գործում է Eleveight տվյալների կոմերցիոն կենտրոնը, որը նույնպես օգտագործում է Nvidia-ի լուծումները։
Sputnik Արմենիա
