Հեռախոսազրույց եմ ունեցել ադրբեջանցի գործընկերոջս հետ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
«Մենք քննարկել ենք երկկողմ կապերի ներկա փուլն ոը զարգացման ընթացքը՝ վերահաստատելով համագործակցությունն ընդլայնելու մեր հանձնառությունը։
Մենք նաև մտքեր ենք փոխանակել գլոբալ օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ, ներառյալ անվտանգության խնդիրները, տրանսպորտային հասանելիությունը և տրանսպորտային երթուղիների ու միջանցքների զարգացումը»,- նշել է Սիբիգան։
News.am
