Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը դադարեցրեց ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
«Դավիթը արդար և անպարտ է։
Հիշեցնենք, 2023 թվականի հուլիսի 2-ի կեսօրին Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին և վերջինիս ասել, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո Դավիթին բռնությամբ բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, ձերբակալել և մեղադրանք առաջադրել:
2024 թվականի նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց Դավիթ Ավետիսյանին և որպես պատիժ նշանակեց տուգանք՝ 525․000 դրամի չափով:
Այս վճիռը Վերաքննիչ դատարանը բեկանեց, ուղարկեց նոր քննության, որի արդյունքներով Դավիթ Ավետիսյանն արդարացվեց և նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվեց»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։
News.am
