«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջին համարը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է։ Այս մասին ԲՀԿ-ի համագումարից և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ, «Առաջարկ Հայաստան» նախաձեռնության անդամ Սուրեն Սուրենյանցը։
«Առաջին համարն ակնհայտ է՝ Գագիկ Ծառուկյանն է։ Ես կամ ցուցակում, կոռեկտ չէ հիմա ասեմ՝ որ համարն եմ»,- նշեց Սուրենյանցը։
Անդրադառնալով վարչապետի թեկնածուին՝ նա ընգծեց, որ իրավունք չունի այդ մասին մինչ համագումարի մեկնարկը հայտարարել։
Շեշտեց՝ չեն պատրաստվում համագործակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և դրա «արբանյակների» հետ։ Այլ ուժերի հետ իրենք պատրաստ են համագործակցել։
«Եթե մենք հաղթենք, ապա մյուս ընդդիմադիր ուժերը կպարտավորվեն կոնսոլիդացվել մեր շուրջը, իսկ եթե այլ քաղաքական ուժ լինի առաջինը, ապա բնականաբար ամբիցիա չկա։ Բոլոր ընդդիմադիր ուժերը միասնական են ՔՊ-ի հեռացման, եկեղեցին պաշտպանելու և քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում»,- ասաց նա։
Sputnik Արմենիա
