Логотип

Նարեկ Կարապետյան․ Բոլորս միասին՝ Ազատության հրապարակում. հանրահավաքից հետո մենք ունենալու ենք լույսերով քայլերթ

Բոլորս միասին՝ ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութում նա հայտարարել է. «Սիրելի հայրենակիցներ, մենք գտնվում ենք Օպերայի հրապարակում, այստեղ, վաղը չէ մյուս օրը, ապրիլի 11-ին, երեկոյան ժամը 5-ին, հավաքվելու ենք մենք բոլորով, որպեսզի մեր ձայնը բարձրացնենք, ի նշան փոփոխության պահանջի։

Մեր երկրին փոփոխություն է պետք, փոփոխությունը մենակ կփրկի մեր երկիրը անկումից, և նաև հանրահավաքից հետո մենք ունենալու ենք լույսերով քայլերթ, Երևանի կենտրոնով մեկ։ Բոլորով իրար հետ երկու ժամ կատարենք մեր քաղաքացիական պարտքը, տեսնենք իրար, ուժեղանանք իրար հետ և բերենք փոփոխություն մեր երկրին»։

News.am