Логотип

Եվրամիություն․ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա

«Հեզբոլլահը» Լիբանանին ներքաշել է պատերազմի մեջ, սակայն Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը չի արդարացնում նման մասշտաբի ավերածությունները։ Այս մասին գրել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Անցած գիշեր Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, ինչը թույլ չի տալիս պնդել, թե նման կոշտ գործողությունները տեղավորվում են ինքնապաշտպանության սահմաններում։ Իսրայելի քայլերը լուրջ սպառնալիք են ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված զինադադարի համար։ Հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա։ «Հեզբոլլահը» պետք է զինաթափվի։ ԵՄ-ն աջակցում է «Հեզբոլլահին» զինաթափելու ուղղությամբ Լիբանանի ջանքերին»,- նշել է Կալասը։

News.am