Հների հետ ոչ մեկի հետ չեմ պատկերացնում, այսօր գործողների հետ չեմ պատկերացնում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, ԲՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի հետ հետընտրական կոալիցիա պատկերացնում է։
Ճշտող հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ տարբերակը լինի նախկինների հետ կոալիցիան, էլի չեք համագործակցելո՞ւ, նա բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ պետք է գան նոր ուժեր. «Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա ոչ»։
Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի կամ Նարեկ Կարապետյանի վարչապետ լինելուն, Ծառուկյանն ասաց. «Մենք դա կքննարկենք»։
News.am
