Իրանը կանգնած է մեծ տերություն դառնալու շեմին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին՝ ԱՄՆ-ի հետ զինադադարի հաստատումից հետո իր առաջին ուղերձում։
«Թեհրանը փոխհատուցում է պահանջելու պատճառված վնասի և նահատակների արյան համար»,–հայտարարել է Խամենեին, որի խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Գերագույն հոգևոր առաջնորդը հայտարարել է նաև, որ Իրանը «կթևակոխի Հորմուզի նեղուցի կառավարման նոր փուլ»։
Նա նաև կոչ է արել երկրի բնակիչներին շարունակել դուրս գալ փողոց՝ իշխանություններին իրենց աջակցությունը հայտնելու համար, և նշել է, որ որ այդ աջակցությունը կարևոր է նաև մարտական գործողությունների ավարտից հետո։
Խամենեին ասել է, որ Իրանը մտադիր է վրեժխնդիր լինել Իրանի նախկին հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և մյուս զոհված իրանցիների մահվան համար։
Sputnik Արմենիա
