Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, նշվել է Ռուսաստանի դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։
«Կայացել է մտքերի փոխանակում երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերի շուրջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Մոսկվայում վերջերս կայացած բանակցությունների ֆոնին։ Ընդգծվել է ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ակտիվ համատեղ աշխատանքի կարևորությունը, այդ թվում՝ առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև համատեղ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության վերաբերյալ»,- նշել են նախարարությունում։
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր՝ Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման և տրանսպորտային կապերի հաստատման, ինչպես նաև 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի գործունեության շարունակման առումով։
Նախարարությունում ընդգծել են, որ հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում։
News.am
