ՄԱԿ-ի տվյալներով՝ ԱՄՆ-Իսրայելական պատերազմը Իրանի հետ տեղահանել է մոտ 4.25 միլիոն մարդու. մոտ 3.2 միլիոնը Իրանում և ավելի քան մեկ միլիոնը Լիբանանում լքել են իրենց տները հակամարտության ընթացքում: Բացի այդ, մոտ 4100 մարդ մահացել է, այդ թվում՝ 2400-ը Իրանում և 1700-ը Լիբանանում:
Bild-ի հաղորդմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ փետրվարի 28-ից ի վեր վիրավորվել է մոտ 45700 մարդ: Այս թիվը ներառում է նաև Իսրայելում Իրանի հարձակումների հետևանքով վիրավորված 7000 մարդկանց:
News.am
