Логотип

Վենսը Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների է թռչում Թրամփի «հստակ հրահանգներով»

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփից ստացել է հստակ հրահանգներ Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ և մեկնել է Իսլամաբադ՝ խաղաղության բանակցություններին մասնակցելու համար։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփից ստացել է հստակ հրահանգներ Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ։

Մինչև մեկնելը Վենսը զգուշացրել է Թեհրանին. «Եթե Իրանը պատրաստ է բարի կամքով բանակցել, մենք պատրաստ ենք ձեռք մեկնել։ Բայց եթե նրանք փորձեն մեզ հետ խաղեր խաղալ, բանակցային թիմը այդքան էլ ընկալունակ չի լինի»։ Փոխնախագահը չի պատասխանել լրագրողների հարցերին։

Հատկանշական է, որ Թրամփը բանակցությունները ղեկավարելու համար նշանակել է Վենսին, որը հայտնի է օտարերկրյա ռազմական ինտերվենցիաների և ձգձգվող հակամարտությունների նկատմամբ իր թերահավատությամբ։

News.am