Չեմ կարծում, թե թմրամոլության խնդիրը կարելի է լուծել որևէ որոշմամբ, հրամանագրով կամ դասախոսությամբ։ Դրա մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Չեմ հավատում, որ առանց ամենավերին մակարդակի հովանավորության՝ թմրամոլությունը կարող է նման չափերի հասնել։ Մի քանի ամսվա համառ աշխատանքի արդյունքում այն կարելի է տասն անգամ նվազեցնել»,- նշել է նա։
Ըստ նրա՝ կրթության նկատմամբ ընդհանուր վերաբերմունքը և այն օրինակները, թե ինչպես են մարդիկ, կրթություն ստանալով, հասնում նշանակալի հաջողությունների, կրթության նկատմամբ հետաքրքրություն սերմանելու լավագույն միջոցն են։
«Կարևոր է ցույց տալ, որ լավ կրթությունը կապված է կանխատեսելի ապագայի հետ»։
Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերի առկայությունը և տեղեկատվության ապակենտրոնացված բնույթը բարդացնում են կրթության խթանումը։ Ես այնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչ պետական գործիքներ կարելի է կիրառել նման պայմաններում կրթությունը քարոզելու համար։
Մի շարք երկրներ սահմանափակումներ են մտցրել դաստիարակչական նպատակներով, բայց չեմ կարծում, թե Հայաստանը, որպես փոքր երկիր, կգնա սահմանափակումների ճանապարհով։ «Հայաստանը պետք է հստակ մշակվածած քաղաքականության ճանապարհով ընթանա»,- հավելել է Քոչարյանը։
News.am
