ԱՄՆ-ն թույլատրել է Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցումը, ապրիլի 10-ին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը։
«ԱՄՆ-ն թույլատրել է Իրանի սառեցված 6 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցումը», – ասվում է նրանց Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։
Քաթարի և Հարավային Կորեայի ներկայացուցիչները սկսել են աշխատել միջոցները Իրանին փոխանցելու ուղղությամբ։ Մամուլի ծառայության տվյալներով՝ այս գործընթացը կտևի մի քանի օր։
News.am
