Ադրբեջանը դիզվառելիքի նոր խմբաքանակ է ուղարկում Հայաստան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Այսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում 15 վագոն (887 տոննա) դիզելային վառելիք»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։
2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: Ադրբեջանի մաքսային կոմիտեի տվյալներով` միայն հունվարին Հայաստանն Ադրբեջանից 2 մլն 403,6 հազար դոլարի բենզին և դիզելային վառելիք է ներկրել։ Սա կազմում է երկրի ընդհանուր արտահանման 0,1 տոկոսը։
Sputnik Արմենիա
