Իրանի բնակչությունը զանգվածային հանրահավաքներով իր աջակցությունն է հայտնում երկրի իշխանություններին և զինված ուժերին։ Սա տեղի է ունենում պատերազմի դադարեցման շուրջ ԱՄՆ-ի հետ սպասվող բանակցությունների նախաշեմին։ Բուշեր քաղաքում տիրող իրավիճակի մանրամասները ներկայացրել է «Իզվեստիա»-ի թղթակից Նասեր Աշքերին։
Ըստ լրագրողի՝ տեղացիներն այս օրերին ակտիվորեն քննարկում են հայտարարված զինադադարն ու դրանից բխող պայմանները։
«Այս զինադադարը կայացել է Միացյալ Նահանգների խնդրանքով և Իրանի առաջ քաշած 10 պայմանների հիման վրա։ Եթե դրանք չընդունվեն, զինադադարը չեղյալ կհամարվի, և մինչև պատերազմի ավարտը Իրանի ժողովուրդը կշարունակի սատարել սեփական զինված ուժերին», — նշել է թղթակիցը։
Լրագրողը հավելել է, որ շատ իրանցիներ թերահավատորեն են վերաբերվում ձեռք բերված համաձայնությանը և շարունակում են իրենց աջակցությունը հայտնել պետությանը։
News.am
