Սուրբ Հարության տաճարի դռները բացվել են ուխտավորների առջև, որոնք Երուսաղեմ են ժամանել՝ Սուրբ Լույսի իջնելու արարողությանը մասնակցելու համար։
Նախքան արարողության սկիզբը, տաճարն ավանդաբար փակվում և կնքվում է, իսկ ներսում գտնվող բոլոր սենյակները մանրակրկիտ ստուգվում են՝ համոզվելու համար, որ կրակի որևէ արհեստական աղբյուր չկա: Դռների բացվելուն պես հավատացյալները սկսել են ներս մտնել, իսկ տաճարից դուրս են թռել խաղաղության խորհրդանիշ հանդիսացող աղավնիներ:
Ուխտավորների առաջին խումբն արդեն տաճարում է․ նրանք սպասում են Սուրբ Լույսի հայտնությանը: Այն իջնում է Քուվուկլիայի մեջ. դա տաճարի կենտրոնում գտնվող մատուռ է, որտեղ գտնվում է Տիրոջ Գերեզմանի քարայրը: Հենց այնտեղ է պահվում բոլոր քրիստոնյաների համար սրբազան այն սալաքարը, որի տակ եղել է Հիսուս Քրիստոսի գերեզմանը: Պատմության ընթացքում բազմաթիվ փորձեր են արվել, սակայն այդպես էլ ոչ մեկին չի հաջողվել բացահայտել այս հրաշքի գաղտնիքը:
News.am
