Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է անցկացնում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ Հանդիպումը նախորդում է ամերիկյան կողմի հետ սպասվող բանակցություններին։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը (IRIB)։
Ըստ աղբյուրի՝ հենց այս զրույցի ընթացքում էլ կորոշվի, թե ինչ ձևաչափով են ընթանալու ԱՄՆ-ի հետ բանակցությունները։
News.am
