Логотип

Իրանի ցանկությունից է կախված. ՌԴ ԱԳՆ-ն` «Բուշեր» ԱԷԿ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու մասին

«Բուշեր» ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար ՄԱԿ-ի խաղաղապահների ուղարկումը կախված է Թեհրանի` նրանց ընդունելու պատրաստակամությունից, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Լոգվինովը։

Նրա խոսքով՝ ընդունող կողմի համաձայնությունը ՄԱԿ-ի խաղաղապահության ամենակարևոր պայմանն է։

Ավելի վաղ «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքը մի քանի անգամ գնդակոծության էր ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել էր, որ «Բուշեր» ԱԷԿ-ի գնդակոծումը ռազմական հանցագործության օրինակ է։ Այս կապակցությամբ Թեհրանը բողոքի նամակ էր հղել ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին՝ պահանջելով դատապարտել նման գործողությունները։

Sputnik Արմենիա