Логотип

Ադրբեջանում 12 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել

Երկրի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը հայտնում է, որ Ադրբեջանի ափերի մոտ՝ Կասպից ծովում, 12 ժամվա ընթացքում երկրորդ նշանակալի երկրաշարժն է գրանցվել։

Նրանք հայտնել են, որ ապրիլի 12-ին Կասպից ծովում 74 կմ խորության վրա տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ։ Դրանից առաջ ցնցումներ են գրանցվել 18 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.6 մագնիտուդ։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ երկրի հարավում գտնվող Լենքարան շրջանի բնակիչները զգացել են ցնցումները։

Ապրիլի 8-ին և 9-ին երկրի ափերի մոտ տեղի է ունեցել վեց երկրաշարժ՝ 3.3-ից մինչև 5.3 մագնիտուդով։

News.am