Логотип

Մասկ․ «Սորոսի կազմակերպությունը» զավթել է իշխանությունը Հունգարիայում

Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ «Սորոսի կազմակերպությունը» զավթել է իշխանությունն այդ երկրում` մեկնաբանելով հունգարա-ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի որդու՝ Ալեքսանդր Սորոսի` Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին հաղորդումը։

Ավելի վաղ Ալեքսանդր Սորոսը, խոսելով Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների մասին, որոնցում ձայների 98.79%-ի հաշվարկից հետո ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը առաջատարն է Հունգարիայում և ստանում է երկրի խորհրդարանի 199 տեղերից 138-ը, հայտարարել է, որ Հունգարիայի ժողովուրդը «վերադարձրել է իրեն իր երկիրը»։

«Սորոսի կազմակերպությունը զավթել է իշխանությունը Հունգարիայում», – գրել է Մասկը X սոցսանցում։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ կրտսեր Սորոսը դեռ 2022 թվականի դեկտեմբերին փոխարինել է հորը «Բաց հասարակության» վարչության նախագահի պաշտոնում։

Ինքը` ֆինանսիստ Ջորջ Սորոսը չի հերքել, որ իր փողերը օգնել են, մասնավորապես, «նարնջագույն հեղափոխություն» իրականացնել Ուկրաինայում 2004 թվականին և «Եվրամայդան» 2013 թվականին։ Մի շարք երկրներում նրան մեղադրել են ներքին գործերին միջամտելու համար։ Լրատվամիջոցները հաճախ Սորոսին կապում են ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության հետ։

Նշենք, որ Ռուսաստանում Սորոսի «Բաց հասարակություն»–ը և «Բաց հասարակություն աջակցության հիմնադրամ»–ը 2015 թվականից անցանկալի կազմակերպություններ են ճանաչվել։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Սորոսի կազմակերպությունները սպառնալիք են ներկայացնում ՌԴ սահմանադրական կարգի հիմքերի և պետության ​​անվտանգության համար։

Sputnik Արմենիա