Логотип

Արաղչի․ ԱՄՆ-ն դաս չի քաղել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեղադրել է Վաշինգթոնին՝ Իսլամաբադում բանակցությունների ձախողման համար։

«Վերջին 47 տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակով ինտենսիվ բանակցությունների ընթացքում Իրանը բարեխղճորեն համագործակցել է ԱՄՆ-ի հետ՝ ձգտելով վերջ դնել պատերազմին։ Բայց, երբ «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի» հնարավոր ստորագրումից մի քանի քայլ էինք հեռու, մենք բախվեցինք մաքսիմալիզմի, խաղի կանոնների փոփոխության և շրջափակման։ Ոչ մի դաս չի քաղվել»,- X-ի իր էջում գրել է Արաղչին։

Նախարարը շեշտել է, որ բարի կամքը ծնում է փոխադարձ բարի կամք, իսկ թշնամանքը՝ թշնամանք։

Mamul.am