Логотип

Լիբանանում երկու հայ է Զոհվել

Լիբանանի հարավում Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) դեմ մարտերում զոհվել են լիբանանահայ քրիստոնյաներ Ադամ Գրիգոր Հեքիմյանն ու Մանուել Բաբիկյանը։ Նրանք «Հեզբոլլահի» մարտիկների հետ միասին մասնակցել են իրենց հայրենիքի պաշտպանությանը։ Այս մասին հայտնում է «Первый ближневосточный» Telegram-ալիքը։

Երկուսն էլ Լիբանանի միջազգային համալսարանի աշխատակիցներ են եղել։

Հատկանշական է, որ «Հեզբոլլահին» պատմականորեն սատարում են ոչ միայն շիաները, այլև տարբեր կրոնական ու քաղաքական հայացքներ ունեցող լիբանանցի հայրենասերներ, այդ թվում՝ քրիստոնյաներ, աթեիստներ և կոմունիստներ։

News.am