«Հեզբոլլահը» չի բացառում, որ Լիբանանը կարող է կրկին հայտնվել քաղաքացիական պատերազմի մեջ, եթե երկրի իշխանությունները չփոխեն իրենց որդեգրած ուղեգիծը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նշել է շարժման քաղաքական խորհրդի փոխնախագահ Մահմուդ Քոմատին։
Նա շեշտել է, որ իրենք դեռևս հանդուրժում են գործող կառավարությանը, որն, ըստ նրա, շարժվում է ԱՄՆ-ի ու Արևմուտքի թելադրանքով։ Այնուամենայնիվ, Քոմատին ընդգծել է, որ «բոլոր տարբերակները հնարավոր են», հավելելով, որ բացառված չէ ինչպես կառավարության կազմում մնալը, այնպես էլ դրանից վերջնականապես դուրս գալը։
News.am
