Մի խումբ մայրեր նստացույց են անում Գլխավոր դատախազության դիմաց՝ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին ազատ արձակելու պահանջով:
Ակցիայի մասնակից Մարգարիտա Զարգարյանը, ով ունի Դավիթի հասակակից որդի, լրագրողների հետ զրույցում պատմեց, որ Ծաղկազարդի օրն ընկերուհու հետ պետք է գնար Սուրբ Աննա եկեղեցի, հետո փոխվեց պլանները, գնացին այլ եկեղեցի, հետո իմացան, որ նման սադրանք է եղել։
«Ամեն դեպքում 18 տարեկան երեխա է և վատառողջ, ես համարում եմ, որ իշխանությունները պետք է այնքան հմուտ լինեն և մեծահոգի, որ տարբերեն իրական հանցագործներին սովորական մարդկանցից հատկապես, երբ երեխա է, չի կարելի։
18 տարեկան է, ո՞նց կարելի է, ես էլ ունեմ այդ տարիքի տղա ու իրենք դե տարիքին բնորոշ լինում են շատ ավելի անզուսպ և տաքարյուն։ Համենայնդեպս, ես համարում եմ, որ պարտավոր են իրեն ազատ արձակելու։
Իհարկե, տեղի ունեցածը շատ տհաճ է, չեմ կարող ասել, որ ճիշտ բան են արել, բայց ամեն դեպքում, իրենք ուրիշ փսիխիկա ունեն և շատ ավելի տաքաարյուն են, քան մեծահասակները։
Այդ երեխան հանցագործ չէ, ավելորդ են այսպիսի քայլերը։ Հատկապես հիմա որ նախընտրական շրջան է, իր ռեյտինգը շատ լուրջ կտուժի։ Բայց ռեյտինգը մի կողմ դնենք, կարևորը, որ երեխան ունի առողջական խնդիրներ և որպես ծնող, որպես հայր, որպես հայ մարդ, ո՞նց է պատկերացնում, ինչի համար։ Եթե հանցագործ լիներ, ես իհարկե դեմ չէի լինի, բայց ընդամենը 18 տարեկան տաքարյուն երեխա է, որ իրեն փորձել են հրել, թե ինչ է անել, ինքն էլ պատասխանել է»,–ասաց նա։
Ծնողներից մեկն էլ ասաց, որ ակցիան այս պահին նախատեսված է մեկ շաբաթ ժամկետով՝ ժամը 11-ից մինչև 20։00-ն. «Նստացույցը սկսում եմ մենակ և կոչ եմ անում բոլոր մայրերին, ովքեր Դավիթ Մինասյանի կյանքի հանդեպ անտարբեր չեն, միանալ, աջակցել, մի քանի րոպեն էլ բավարար կլինի»։
Նշեց՝ Գլխավոր դատախազից պահանջում են անաչառ քննություն, թույլ տալ, որ Դավիթի բուժումը անցկացվի տանը. «Դավիթի վիճակն այս պահին կրիտիկական է»։
News.am
