Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջիկա օրերին համաժողով կհրավիրեն այն երկրների համար, որոնք պատրաստ են միանալ Հորմուզի նեղուցում բազմազգ խաղաղապահ առաքելությանը։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է Էմանուել Մակրոնը։
Նախատեսվող առաքելությունը զուտ պաշտպանական բնույթ է կրելու և որևէ կապ չի ունենալու հակամարտող կողմերի հետ. խաղաղապահների տեղակայումը նախատեսված է միայն հետպատերազմյան փուլում։ Մակրոնի խոսքով՝ կայուն խաղաղության համար անհրաժեշտ է կարգավորել նաև Իրանի հրթիռային ու միջուկային ծրագրերի շուրջ առկա խնդիրները։
Այս հայտարարությունը հնչել է Իսլամաբադի բանակցությունների տապալման և ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակման ֆոնին, որն ուժի մեջ է մտել հենց այսօր՝ ապրիլի 13-ին։
News.am
