Ռուսաստանը շահագրգռված է Հունգարիայի, ինչպես և Եվրոպայի բոլոր երկրների հետ լավ հարաբերությունների կառուցմամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շահագրգռված ենք Հունգարիայի, ինչպես և Եվրոպայի բոլոր երկրների հետ լավ հարաբերությունների կառուցմամբ։ Մենք գիտենք, որ եվրոպական երկրների դեպքում առայժմ, ցավոք, փոխադարձության մասին խոսել չի կարելի, բայց Ռուսաստանը բաց է երկխոսության համար», – ասել է նա։
Նրա խոսքով՝ Մոսկվան հույս ունի շարունակել շփումները Հունգարիայի նոր ղեկավարության հետ։
«Մենք ակնկալում ենք շարունակելու շատ պրագմատիկ շփումները Հունգարիայի նոր ղեկավարության հետ։ Մենք հայտարարություններ ենք լսել երկխոսություն վարելու պատրաստակամության մասին», – ասել է Պեսկովը։
Ինչ վերաբերում է «Դրուժբա» նավթամուղի հետագա ճակատագրին, ապա այդ մասին, ըստ Պեսկովի, պետք է հարցնել Հունգարիային և Եվրոպայի այլ երկրներին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ Ռուսաստանը կմնա աշխարհում էներգառեսուրսների ամենահուսալի մատակարարներից մեկը:
Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել նախօրեին: Երկրի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեների 98,9 %-ի հաշվարկից հետո Պետեր Մադյարի գլխավորած «Տիսա» կուսակցությունը զգալիորեն առաջ է Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունից: Հանձնաժողովի տվյալներով՝ «Տիսան» կստանա խորհրդարանի 199 տեղերից 138-ը, ինչը բավարար է սահմանադրական մեծամասնության համար։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Ֆիդեսը» կստանա 55 տեղ։
Sputnik Արմենիա
