Логотип

Հռոմի պապը պատասխանել է Թրամփին. շարունակելու եմ հանդես գալ պատերազմի դեմ

Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ նախատեսում է շարունակել դեմ հանդես գալ պատերազմին, գրում է Reuters-ը։

«Ես չեմ ցանկանում նրա (ԱՄՆ նախագահի – խմբ.) հետ բանավեճի մեջ մտնել։ Չեմ կարծում, թե Ավետարանի ուղերձը կարելի է չարաշահել այնպես, ինչպես որոշ մարդիկ են անում», – ասել է պապը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրեն ուղղված քննադատությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը քննադատել է Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ Իրանի և Վենեսուելայի հարցում նրա դիրքորոշման համար։ Նա հայտարարել էր, որ համաձայն չէ պապի հետ, ով, իր խոսքերով, հնարավոր է համարում միջուկային զենքի «առկայությունը» Իրանում, քննադատում է ԱՄՆ գործողությունները և դատապարտում Վենեսուելայի վրա հարձակումները։ Ավելին, ԱՄՆ նախագահի խոսքով` Լևոն XIV-ը պետք է երախտապարտ լինի, քանի որ եկեղեցին նրան նշանակել է միայն այն պատճառով, որ նա ամերիկացի է։

Sputnik Արմենիա