Իրանը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը, սակայն միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնն ընդունի իրանական կողմի պայմանները։ Այս մասին PTI գործակալությանը հայտնել է Հնդկաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆաթհալին։
Նրա խոսքով՝ Իսլամաբադում կայացած բանակցությունների ժամանակ Թեհրանը պահանջներ է ներկայացրել միջուկային հիմնախնդրի, ռազմական ռեպարացիաների և պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ։ Դեսպանի գնահատմամբ՝ ամերիկյան կողմի ներկայացրած պահանջները «չունեն իրավական հիմքեր»։ Ֆաթհալին ընդգծել է, որ Իրանը պատրաստ է խաղաղության և բանակցությունների, սակայն միևնույն ժամանակ «պատրաստ է նաև պատերազմի»։
News.am
