Логотип

Դատախազությունը կբողոքարկի Գարեգին Բ-ի խափանման միջոցի վերացման դեմ որոշումը

ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ որոշումը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։

Փաստաբան Արա Զոհրաբյանը ապրիլի 10-ին հայտնել էր, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Անի Դանիելյանը բավարարել է խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու բողոքը, ուստի այդ արգելքը ենթակա է վերացման:

«ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի այդ որոշման դեմ»,– նշեցին դատախազությունից։