Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 13-ին, շարունակվում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը:
Վկաների հարցաքննության փուլը շարունակվում է: Այսօր հարցաքննվեց 1 վկա:
Պաշտպանները դատարանին միջնորդեցին Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխել՝ կիրառելով գրավ և վարչական հսկողություն, ծայրահեղ դեպքում տնային կալանք: Պատճառը նաև Ղուկասյանի առողջական վիճակն է.
«Առողջական վիճակում որևէ դրական դինամիկա առկա չէ»,- նշեց պաշտպանը:
Հանրային մեղադրողը, սակայն, հայտարարեց, որ համաձայն չէ պաշտպանների հետ, պատճառներից մեկն այն է, որ վկաների հարցաքննությունն ավարտված չէ, 11 վկա դեռ չի հարցաքննվել:
News.am
