Логотип

Պուտինը և Էրդողանը հանդիպում են անցկացնում Չինաստանում. ի՞նչ կա օրակարգում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները բանակցություններ են անցկացնում Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում. Ռեջեփ Էրդողանը ժամանել է Թիենծինում Վլադիմիր Պուտինի նստավայր։

Հանդիպումը բացելիս ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան Անկարային դիտարկում է որպես հուսալի, ժամանակով փորձված գործընկեր։

Նրա խոսքով՝ ուշադրության կենտրոնում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաները` ինչպիսիք են Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան ​​և Անդրկովկասը։ Նա ասել է, որ ռուս-թուրքական փոխգործակցությունն այս բոլոր ուղղություններով լավ կարգավորված է և վստահելի բնույթ ունի։

Ռուսաստանը նաև կարծում է, որ Թուրքիայի հատուկ դերը ուկրաինական կարգավորման գործում պահանջված կլինի նաև ապագայում։ Այս համատեքստում Պուտինը երախտագիտություն է հայտնել Թուրքիային ճգնաժամի կարգավորման ջանքերում ունեցած նշանակալի ներդրման համար։

Պուտինը հիշեցնել է, որ մայիսից Ստամբուլում բանակցությունների երեք փուլ է անցկացվել, որոնք թույլ են տվել առաջ շարժվել հումանիտար ոլորտի մի շարք գործնական հարցերի լուծման գործում։

Համագործակցության մեկ այլ կարևոր ոլորտ է զբոսաշրջությունը։ 2024 թվականին ռուսաստանցի զբոսաշրջիկները կրկին առաջին տեղն են զբաղեցրել Թուրքիայում հանգստացող օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում՝ երկիր է այցելել ավելի քան 6,7 մլն զբոսաշրջիկ` նոր պատմական ռեկորդ սահմանելով։

Թուրքիայի նախագահն իր հերթին նշել է, որ առաջարկն ուժի մեջ է. սպասում է Պուտինին իր երկրում։

Նշենք, որ Էրդողանը ՌԴ ղեկավարին վերջին մեկ տարվա ընթացքում երեք անգամ առաջարկել է Թուրքիա այցելել՝ 2024 թվականի հուլիսին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, 2024 թվականի հոկտեմբերին Կազանում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում և 2025 թվականի փետրվարին, երբ ընդունում էր Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին։

Sputnik Արմենիա