Իրանի և Թուրքիայի նախագահներ Մասուդ Պեզեշքիանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները, հաղորդում է Mehr-ը։
Իրանի նախագահը աջակցություն է հայտնել տարածաշրջանում խաղաղության կայունացմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված պայմանավորվածություններին և դեմ է արտահայտվել Կովկասում ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայության։
Իր հերթին, Էրդողանը, ըստ տեղեկությունների, «կրկին ընդգծել է Իրաքում քաղաքական կայունության կարևորությունը և կոչ է արել դադարեցնել Գազայում կոտորածներն ու հանցագործությունները՝ նշելով Կովկասում խաղաղության կայունացման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ շարունակական խորհրդակցությունների կարևորությունը»։
News.am