Логотип

Պեսկով. Պեկինում Պուտինի և Ալիևի միջև բովանդակալից շփում չի եղել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի միջև Պեկինում բովանդակալից շփում չի եղել։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս անգամ որևէ բովանդակալից շփում չի եղել», – ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Պուտինը և Ալիևը Պեկինում միմյանց ողջունել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ։

Ադրբեջանական հեռուստաալիքները Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների կարճ ձեռքսեղմման կադրեր էին հրապարակել։

Sputnik Արմենիա