Միայն Հայաստանում չէ այս խնդիրը, այն գրանցվել է նաև մի շարք եվրոպական երկրներում, նաև Թուրքիայում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց մեդիա փորձագոետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով նրան, որ Google Chrome բրաուզերի և YouTube վիդեոհոսթինգի աշխատանքներում խափանում է տեղի ունեցել: Օգտատերերը բողոքում են, որ ծրագիրը չի բեռնում ինտերնետային էջերը։
«Թե ինչ խնդիր է, չեմ կարող ասել, որովհետև մինչև Գուգլը հայտարարություն չանի, մենք չենք իմանա։ Մեծ հաշվով, պատճառները երկուսը կարող են լինել. կամ կապուղիների հետ խնդիր կա, որի օգտին է այն փաստը, որ իրար մոտ գտնվող երկրներում է խափանումը։ Կամ Գուգլի դատա–կենտրոններում է խափանումը։ Շատ տեսականորեն հաքերային հարձակում կարող է լինել Գուգլի վրա, բայց նման բան ես նախկինում չեմ հիշում»,– ասաց նա։