Логотип

Կենտրոնական Ասիայում ՀԱՊԿ-ը մարդասիրական կենտրոն կստեծի

ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) կստեղծի մարդասիրական կենտրոն՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունները համակարգելու համար։ Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարություն հայտարարության համաձայն` այս մասին ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, հաղորդում է Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Սեմերիկովի խոսքով՝ հարցը քննարկվել է Չոլպոն-Աթայում արտակարգ իրավիճակների համակարգման խորհրդի նիստում։

«Մի շարք պետությունների Հավաքական անվտանգության խորհրդի առաջարկությամբ քննարկվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արտակարգ իրավիճակներին արձագանքման համակարգումն իրականացնող մարդասիրական կենտրոն ստեղծելու հարցը», – ասել է Սեմերիկովը։

Նրա խոսքով՝ դեռ պետք է որոշ մանրամասներ ճշտվեն, բայց աշխատանքն արդեն սկսվել է։ Այս առումով կոորդինացիոն խորհրդի անցկացրած նիստը շատ արդյունավետ և օգտակար էր։

ՀԱՊԿ-ի արտակարգ իրավիճակների կոորդինացիոն խորհուրդը ստեղծվել է 2007 թվականին՝ արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում կազմակերպության անդամ պետությունների նախարարությունների և գերատեսչությունների փոխգործակցությունն ապահովելու համար։

Sputnik Արմենիա