Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվան անվանել է Վլադիմիր Զելենսկու հետ հնարավոր հանդիպման լավագույն վայրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Հաջորդ անգամ, եթե ինչ-որ մեկը իսկապես ցանկանում է հանդիպել մեզ հետ, մենք պատրաստ ենք։ Դրա համար լավագույն վայրը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքն է՝ հերոս քաղաք Մոսկվան», – ասել է նախագահը Արևելյան տնտեսական ֆորումի (ԱՏՖ) լիագումար նիստում։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Զելենսկու և Կիևի ներկայացուցիչներին, եթե նրանք որոշեն գալ Ռուսաստանի մայրաքաղաք։ Ռուսաստանի առաջնորդը նաև ավելորդ է համարել Կիևի կողմից առաջարկված վայրերում հանդիպում անցկացնելու կոչերը։
News.am