Логотип

Ադրբեջանցի պատմաբան․ Հայերն ավելի որակյալ շենքեր են կառուցում, քան ադրբեջանցիները

Ղարաբաղում քանդվում են ամուր շենքերն ու կառուցվում են ցածրորակ շենքեր, որոնք գողանում են բյուջեն։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է ադրբեջանցի պատմաբան Թուրալ Հեմիդը։

Նա հայտնել է, որ Շուշի-Լաչին ճանապարհը, որը շահագործման էր հանձնվել 2022 թվականի օգոստոսին, մեկ տարի անց փլուզվել է, և ոչ ոք դրա համար պատասխանատվության չի ենթարկվել։

«Միջին տարիքի մարդիկ գիտեն, որ հայերը գիտեն կառուցել, և Ղարաբաղի շուրջ (ինչպես նաև Ղազախում) տների մեծ մասը կառուցել են հայ արհեստավորները։ Մեզանից շատերը գիտեն, որ հայերի կառուցած շենքերը անհամեմատ որակյալ են, քան ադրբեջանցիների կառուցածները։ Նրանք շինանյութեր չեն գողանում, ինչպես այստեղ, նրանք արհեստականորեն չեն բարձրացնում գները, համակարգային կոռուպցիա չկա։ Հենց այդպես էլ պետք է լինի, և հազարավոր պատրվակներով շենքերը չքանդել»,- նշել է նա։

News.am